ԱՄՆ-ն որոշել է արագացնել Իրաքից զnրքերի դուրսբերումը
                                    Միացյալ Նահանգները որոշել է դուրս բերել իր զորքերը Իրաքի «Այն ալ-Ասադ» և «Վիկտորիա» բազաներից և արագացնել զորքերի դուրսբերումը երկրից Այս մասին հաղորդում է Sky News Arabia-ն՝ հղում անելով իր աղբյուրներին, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
«Վաշինգտոնը հանկարծակի որոշել է դուրս բերել իր զինվորներին Իրաքի «Այն ալ-Ասադ․ և «Վիկտորիա» բազաներից»,-ասել են աղբյուրները՝ նշելով, որ ԱՄՆ-ն որոշել է արագացնել դուրսբերման գործընթացը և չի հետևելու նախկինում սահմանված ժամանակացույցին։
Աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ն իր ուժերը տեղափոխում է Իրաքյան Քրդստանի Էրբիլ նահանգ և մեկ այլ արաբական երկիր։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    