Բաժիններ՝

Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգն այցելել է Կիև

ԱՄՆ նախագահի` Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը Անկախության օրը՝ օգոստոսի 24-ին, այցելել է Կիև։ Ինչպես փոխանցում է РБК-Украина-ն, նա մասնակցել է տոնական միջոցառումներին, որոնք հեռարձակվել են ուղիղ եթերով։

Քելոգը ներկա է գտնվել Կիևի Սոֆիայի հրապարակում անցկացված տոնակատարությանը, որտեղ ելույթ է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Միջոցառմանը մասնակցել են նաև այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ։ Մասնավորապես՝ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, ինչպես նաև Շվեդիայի, Դանիայի, Ռումինիայի, Լիտվայի, Լատվիայի և Կանադայի պաշտպանության նախարարները։ Տոնակատարությանը ներկա է եղել նաև Մեծ Բրիտանիայի վետերանների հարցերով նախարարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031