
Ադրբեջանը կշարունակի անհրաժեշտ մարդասիրական աջակցություն և օգնություն ցուցաբերել բարեկամ ուկրաինացի ժողովրդին. Ալիևը՝ Զելենսկիին

«Ադրբեջանը կշարունակի անհրաժեշտ մարդասիրական աջակցություն և օգնություն ցուցաբերել բարեկամ ուկրաինացի ժողովրդին. այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ նախագահ Վլադիմիր Զելենսկիին ուղղված ուղերձում:
Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի և Ուկրաինայի միջև հարաբերությունները հիմնված են ժողովուրդների փոխադարձ համակրանքի, հարգանքի և համերաշխության ավանդույթների վրա։ Նա նշել է համագործակցության զարգացումը քաղաքականության, տնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի և հումանիտար ոլորտներում։