Վլադիմիր Գասպարյան. «Իմ արդարությամբ թող Աստված ինձ դատի» (տեսանյութ)
Սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատներին այսօր Երևան-Սևան ավտոմայրուղում միացել էր նաև «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ, զոհված զինծառայող Արտակ Նազարյանը քույրը՝ Ծովինար Ղազարյանը:
Ծովինար Ղազարյանի խոսքով՝ այնտեղ գտնվող ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երկու ձեռքը մեկնել, որպեսզի իր ձեռքը բռնի և բարևի: Ծովինար Նազարյանը, սակայն, հրաժարվել է ոստիկանապետի ձեռքը սեղմել՝ ասելով. «Ասացի՝ ես Ձեր ձեռքը չեմ սեղմի, որովհետև Դուք ռազմական ոստիկանության հանցագործությունների գլխավոր հեղինակն ու բեմադրիչն եք»:
Ծովինար Նազարյանին ի պատասխան, Վալդիմիր Գասպարյանն ասաց. «Իմ արդարությամբ թող Աստված ինձ դատի, թող քեզ ների դրա համար»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: