Ես խոստանում եմ, որ այս խղճալի դատավարությունը կդառնա ֆիլմ. Տաթև Սողոյան

Փաստաբանները կբողոքարկեն «Սրբազան պայքարի» գործով անցնող միակ կնոջ՝ Լիդյա Մանթաշյանի կալանքը երկարաձգելու որոշումը։Դտական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնեց փաստաբան Տաթևիկ Սողոյանը

Քիչ առաջ դատարանը նրա կալանքը երկարաձգեց 3 ամսով։

«Անպայման բողոքարկելու ենք, բայց հաշվի առնելով, որ գործը քննվում է սույն դատավորի վարույթում, չենք կարող արդարադատություն ակնկալել այս դատարանից»,– ասաց Սողոյանը։

Նա դատավարությունը որակեց «խղճալի» ու խոստացավ հետագայում այս օրինակի մասին ֆիլմ նկարել, որը կպատմի, թե ինչպիսին չի կարող լինել արդարադատությունը։

Տեսանյութեր

Լրահոս