Բաժիններ՝

Թրամփը և Զելենսկին սկսել են փակ բանակցությունները․ հանդիպումից հետո Թրամփը հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ

Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահների հանդիպման բաց մասն ավարտվել է։ Թրամփը և Զելենսկին սկսել են փակ բանակցությունները։ Արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ։ Սպասվում է, որ այդ հանդիպումից հետո նրանց կմիանան եվրոպացի առաջնորդները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հենց նոր անուղղակիորեն խոսել է Պուտինի հետ՝ հավելելով, որ ավելի ուշ կզանգահարի նրան, հաղորդում է Reuters գործակալությունը։

«Ես հենց նոր անուղղակիորեն խոսեցի նախագահ Պուտինի հետ, և այս հանդիպումներից անմիջապես հետո այսօր կզանգահարենք միմյանց, և, հնարավոր է, եռակողմ հանդիպում ունենանք»,- նշել է նա։

Թրամփը հավելել է, որ Պուտինը «սպասում է իր զանգին, երբ իրենք ավարտեն այս հանդիպումը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031