Բաժիններ՝

Խոշոր գողություն և կրակոցներ Կաննում (տեսանյութ)

Կաննի փառատոնը դժվար է պատկերացնել առանց սկանդալների: 66-րդ կինոփառատոնի երեք օրերի ընթացքում արդեն 2 խոշոր սկանդալ է տեղի ունեցել, ընդ որում, երկուսն էլ՝ մեկ օրում:

Մայիսի 17-ի առավոտյան գողություն է կատարվել Chopard ֆիրմայի ամերիկացի աշխատակցի հյուրանոցային համարից: Chopard ոսկերչական տունը Կաննի փառատոնի վաղեմի գործընկերն է, քանի որ պատրաստում է հայտնի «Ոսկե արմավենիները»: Բացի այդ, ընկերությունը աստղերին վարձակալությամբ թանկարժեք զարդեր է տրամադրում:

Ասում են՝ Suite Novotel հյուրանոցի համարի սեյֆից գողացված զարդերը նախատեսված են եղել հենց վարձով տրամադրելու համար: Կաննի ոստիկանության տվյալներով՝ գողացված զարդերի արժեքը եղել է մոտ 1,4 միլիոն դոլար:

Նույն օրը տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել Կրուազետ ծովափում, Canal Plus հեռուստաալիքի բացօթյա ստուդիայում Le Grand Journal հաղորդման նկարահանման ընթացքում: Հաղորդման հյուրերը եղել են Ժյուրիի անդամներ Քրիստոֆ Ուոլցն ու Դանիել Օթոյը: Ինչ-որ պահի դերասաններին կտրուկ հեռացնում են բեմից, իսկ հանդիսատեսը փախչում է:

Մի վարկածի համաձայն, անվտանգության աշխատողները հրավառության ձայները ընկալել են որպես կրակոցներ և համապատասխան միջոցներ են ձեռնարկել: Սակայն Canal Plus-ի հաղորդմամբ՝ բեմի վրա հայտնվել է զիված մի տղամարդ և երկու անգամ օդ է կրակել: Նրա մյուս ձեռքում եղել է նռնակի նման առարկա:

Բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ ընդմիջումից հետո հաղորդումը շարունակվել է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս