Բաժիններ՝

Իսպանիայում լայնածավալ հրդեհների մարման աշխատանքներում ներգրավվել է 1900 մարդ

Հարավային Եվրոպան պայքարում է վերջին երկու տասնամյակների ամենասաստիկ անտառային հրդեհների դեմ։ Եվրոպական երկրներից ամենածանր վիճակում է հայտնվել Իսպանիան։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, սաստիկ շոգերը խոչընդոտում են Իսպանիայի տարածքում 20 խոշոր անտառային հրդեհները մեկուսացնելու ջանքերին, ինչի հետևանքով կառավարությունը որոշում է կայացրել հավելյալ 500 զինծառայողի ներգրավել կրակի մարման աշխատանքներում։ 

Հյուսիս-արևմտյան Գալիսիա շրջանում խոշոր հրդեհի հետևանքով երթևեկության համար փակվել են մայրուղիներն ու երկաթուղիները։

Միայն նախորդ շաբաթ Իսպանիայում հրդեհի հետևանքով զոհվել է երեք մարդ, այրվել՝ 115 հազար հեկտար տարածություն։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հրդեհների հետևանքով ամենաշատը տուժած քաղաքներից մեկում՝ Օրենսեում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել է, որ հրդեհաշիջման աշխատանքները դժվարանում են բարձր ջերմային ֆոնի պատճառով։ Նա տեղեկացրել է նաև նոր ուժերի ներգրավմամբ այս պահին երկրի տարբեր հատվածներում մոլեգնող կրակի մարման աշխատանքներում ներգրավված է 1900 մարդ։ 

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հրդեհ առաջացնելու մեղադրանքով հունիսից ի վեր ձերբակալվել է 27 մարդ, իսկ 92-ի նկատմամբ հետաքննություն ընթանում։

Իսկ հարևան Պորտուգալիայում անտառային հրդեհները այրել են մոտ 155,000 հեկտար բուսականություն։ Հազարավոր հրշեջներ կենտրոնական և հյուսիսային Պորտուգալիայում պայքարում են ութ խոշոր հրդեհի դեմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս