Ամերիկյան CBS մեդիա հոլդինգը ներկայացրել է Պուտինի՝ Ուկրաինայի հետ կապված պահանջները Թրամփի հետ բանակցությունների ընթացքում

CBS-ի դիվանագիտական աղբյուրները պատմել են Դոնալդ Թրամփի՝ եվրոպացի առաջնորդների և Զելենսկու հետ հեռախոսազրույցների բովանդակության մասին, որը նա արել է Պուտինի հետ զրույցից հետո։

CBS-ի աղբյուրները նշել են.

1. Թրամփը աջակցում է Ուկրաինային ԱՄՆ կողմից անվտանգության երաշխիքներ տալու գաղափարին, բայց դրա մասին նա խոսել է անորոշ, և նրա խոսքերից պարզ չեն, թե ինչպես են այդ երաշխիքները գործելու (ենթադրվում է, որ դա կարվի առանց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու):

2. Թրամփը փոխանցել է Պուտինի պահանջը՝ լքել Դոնեցկի մարզի ամբողջ տարածքը, որը Ուկրաինայի վերահսկողության տակ է:

3. Ըստ հեռուստաալիքի՝ Պուտինը պնդել է` Ուկրաինայում ռուսաց լեզուն պետք է պաշտոնական կարգավիճակ ստանա, և ներկայացրել է «անհասկանալի խնդրանք՝ կապված ռուս ուղղափառ եկեղեցիների հետ» (խոսքը, թերևս, Եկեղեցու դեմ հետապնդումների մասին է հետապնդման մասին է):

Մի շարք հարցեր, ըստ CBS-ի աղբյուրների, մնացել են անպատասխան. արդյո՞ք Ռուսաստանը հրաժարվել է Ուկրաինայի ապառազմականացման պահանջից։ Ի՞նչ տարածքներ է Ռուսաստանը պատրաստ զիջել: Արդյո՞ք եղել են պատժամիջոցների մեղմացման կամ ակտիվների սառեցման դեմ պայքարի պահանջներ:

CBS-ի աղբյուրները նաև տեղյակ չեն, թե ինչ է ԱՄՆ-ն Պուտինին խոստացել փակ դռների ետևում:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս