Բաժիններ՝

Քարաբերդում լարված իրավիճակ է. ոսկու հանքի շահագործման թեմայով հերթական լսումներն են. Aysor.am

Քարաբերդում լարված իրավիճակ է. այսօր հերթական լսումներն են ոսկու հանքի շահագործման թեմայով։ Բացի տեղի բնակիչներից, այստեղ են նաև բնապահպաններ, ՀԿ ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկանում ենք Aysor.am-ից:

Նշվեց, որ «Զով-Գուժ» ՍՊԸ-ն մտադիր է Փամբակ համայնքի Քարաբերդ բնակավայրում օգտակար հանածոյի արդյունահանում իրականացնել։

Ընկերության ներկայացուցիչները բնակիչներին հավատացնում էին, որ բոլոր նորմատիվները պահպանվելու են։

Մինչդեռ բնպահպանները հայտարարեցին, որ լսումները 3 անգամ չեն կայացել, բնակիչները դեմ են եղել, ինչու են շարունակում լսումներ հրավիրել՝ ոտնահարելով տեղական իշխանությունը։

Ընկերության ներկայացուցչին թույլ չէր տրվում ներկայացնել ծրագիրը, որովհետև նշվում էր, որ արդեն որերորդ անգամ են ներկայացրել և նորից ներկայացնելու կարիք չկա։

Բնակիչների մեջ կային քաղաքացիներ, որոնք պնդում էին, որ պետք է թողնել հանքը շահագործվի, որ երկիրն էլ զարգանա։

«Գիտես՝ Հայաստանում քանի հանք է գործում, բա ինչո՞ւ զարգացած չես, էդ գումարները գնում են մի քանի հոգու գրպանը»,-հակադարձում էին բնապահպանները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031