Ծառայությանս ժամանակ 4-5 հրդեհ է եղել, զոհեր չեն եղել, այրվածքներ ստացել են. Ազատի զորամասի գործով վկա
Ազատի զորամասում հրդեհի գործով հերթական դատական նիստի ժամանակ հարցաքննվեց գործով վկա գնդապետ Շիրազ Խաչատրյանը, ով մասնակցել է զինվորների դիակների դուրսբերման աշխատանքներին։ Վերջինը նշել է, որ գործին վերաբերող որևէ հարցի պատասխանելու կամ ինչ-որ փաստ հայտնելու առումով կաշկանդված չէ: Սակայն հարցին՝ որտե՞ղ էր գտնվում առաջին գումարտակի հրամանատարական կետն ու թիկունքի ղեկավարման կետը, պատասխանեց՝ չի հիշում:
«Ազատ գյուղում էր, բայց կոնկրետ որտեղ, չեմ հիշում»,- շեշտեց նա:
Վկա Խաչատրյանը նշեց, որ իր ծառայության ժամանակ 4-5 դեպք է եղել հրդեհի, զոհեր չեն եղել, այրվածքներ ստացողներ եղել են:
Հարցին՝ իսկ կարո՞ղ էր Ազատի կացարանի հրդեհի կրակը «նման լիներ մի ուրիշ կրակի՝ սնարյադի…», 44-օրյային մասնակցած վկան արձագանքեց.
«Ես ասեցի՝ սնարյադը կրակ չի տալիս: Ես տեսել եմ մեծ կրակ, իմ տեսածը եղել է հրդեհ, մեծ բոց էր, շենքը վառվում էր: Իսկ պատերազմի ժամանակ, եթե տենց բոց լիներ, վայրկյաններ է, որ պետք է նկատել և համեմատել»:
Մանրամասները՝ տեսանյութում



