
Ըմպելիք, որը հատկապես վտանգավոր է կանանց համար. բժիշկը նախազգուշացնում է

Էնդոկրինոլոգ Եկատերինա Յանգը հետաքրքիր բացահայտում է արել: Ըստ բժշկուհու՝ կա մի ըմպելիք, որը կանացի օրգանիզմին ավելի մեծ վնաս է հասցնում, քան ալկոհոլը կամ էներգետիկ ըմպելիքները։ Այս մասին մասնագետը գրել է իր Telegram-ալիքում։
«Կանանց առողջության մեծագույն թշնամին թաքնված է կաթով սուրճի բաժակի մեջ»,- նախազգուշացրել է Յանգը։
Նա բացատրել է, որ սուրճի կոֆեինն արագ բարձրացնում է սթրեսի հորմոն համարվող կորտիզոլի մակարդակը արյան մեջ։
Բացի այդ, երեքը մեկում պատրաստի սուրճերը հաճախ պարունակում են շաքար և օշարակներ, որոնք կարող են հանգեցնել ինսուլինի հանկարծակի բարձրացման, նպաստել բշտիկների առաջացմանը, բորբոքումներին և մաշկի վաղաժամ ծերացմանը։