Բաժիններ՝

«Գերազանցիկ» նախարարի նախկին աշխատանքի հետևանքը

«ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահրամ Ավանեսյանը համարվում է նախկին վարչապետ, սև խավիարասեր Արմեն Դարբինյանի «գերազանցիկների» կառավարության անդամներից մեկը, որը «Ավագ սոլյուշըն» ՍՊԸ-ի տնօրենն էր:

«Ժողովուրդին» հայտնի դարձավ, որ Ավանեսյանի գլխավորած կառույցը Երևանի ջրմուղ-կոյուղու վարձակալության որակի երաշխավորն էր»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.

«Այս ՍՊԸ-ն ներկայացրել է մի հաշվետվություն, որը կարդացողը կարող է մտածել, թե Երևանի կոյուղին աշխարհում լավագույնն է, սակայն հենց ընկերության գործունեության պատճառով չեն կատարվել բազմաթիվ աշխատանքներ, մինչև այսօր մշակված չէ մայրաքաղաքի ջրահեռացման քարտեզը:

Ասել է թե՝ օրեր շարունակ տեղացող անձրևի հետևանքով մայրաքաղաքի փողոցներում կուտակված ջրի համար պետք է պատասխանատվություն կրի նաև նորանշանակ նախարար Վահրամ Ավանեսյանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս