Բաժիններ՝

ՀԱԿ-ը և ՀՀԿ-ն հմաձայնության չեն գալիս. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայ ազգային կոնգրես և իշխող Հանրապետական խորհրդարանական խմբակցություններին երեկվա դրությամբ դեռ չէր հաջողվել համաձայնության գալ Մարտի 1-ի նոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագծի վիճելի կետի շուրջ:

Այս մասին երեկ «ՀԺ» թղթակցին հայտնել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Եթե ՀԱԿ-ի հեղինակած նախագծի 3-րդ հոդվածի «գ» կետը չհանվի, Հանրապետականը, իհարկե, «դեմ» կքվեարկի այդ որոշմանը»,- մեր թղթակցին հայտնել է Գալուստ Սահակյանը:

ՀԱԿ- ի հեղինակած սույն նախագիծը խորհրդարանում քվեարկության պետք է դրվեր դեռ անցած քառօրյայում: Գալուստ Սահակյանի առաջարկությամբ, սակայն, և Գագիկ Ջհանգիրյանի համաձայնությամբ որոշվեց քվեարկությունը հետաձգել մինչև մայիսի 20-24-ի քառօրյա, որպեսզի դրան նախորդող երկու շաբաթների ընթացքում կողմերը համատեղ քննարկումների արդյունքում կարողանային որոշակի համաձայնության գալ:

Քննարկումներ եղել են և՛ նախօրեին, և՛ երեկ, դրանք, ըստ ամենայնի, կշարունակվեն նաև այսօր և վաղը: Եթե արտառոց որևէ բան տեղի չունենա, նախագիծը երկուշաբթի օրը դրվելու է քվեարկության»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս