Թբիլիսիի քաղաքապետարանը մերժել է գեյ շքերթի անցկացումն արգելելու մասին պատրիարքի խնդրանքը
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսիի քաղաքապետարանն անտեսել է պատրիարք Իլյա 2-րդի խնդրանքը՝ կապված Վրաստանի մայրաքաղաքում գեյ-շքերթի անցկացումը թույլ չտալու հետ:
Վրաց պատրիարքն ընդգծել էր, որ սեռական փոքրամասնությունների ակցիայի նպատակը ոչ թե այդ մարդկանց խնդիրների լուծումն է, այլ՝ տվյալ թեմայի շուրջ չարաշահումներ կատարելը:
Պատրիարքը հավելել էր, որ բազմաթիվ վրացիներ տվյալ ակցիան դիտարկում են որպես իրենց իրավունքների խախտում, ինչպես նաև ավանդույթներին, հավատին ու համընդահնուր մտածելակերպի կանոններին հասցված անարգանք:
Սակայն Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարել է, որ ակցիայի անցկացումը հանդիսանում է քաղաքացիների սահմանադրական իրավունքը: Չինովնիկները ՆԳՆ-ից պահանջել են ապահովել գեյ-շքերթի մասնակիցների անվտանգությունը:
Սեռական փոքրամասնություններին աջակցելուն նվիրված ակցիան տեղի է ունենալու վաղը, Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում: Թբիլիսիում գեյ-շքերթ անցկացնելու առաջին փորձը ձեռնարկվել է նախորդ տարի: Դրան մասնակցել է 20-50 մարդ: