Չկա որևէ տնտեսական հաշվարկ. Հայաստանի շահը ո՞րն է. Արամյանը՝ Սյունիքի դարպասները բացելու մասին

Սյունիքը Հայաստանի զարգացման դարպասն է դառնալու հետագա զարգացման համար։ Այս մասին Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

«Եթե մենք կարողանանք Սյունիքի դարպասները բացել, ես ի նկատի ունեմ 47 կմ հնարավորությունները, ուրեմն իսկապես վստահ եղեք, որ ապագան զարգացման առումով շատ մեծ հնարավորություններ է տալու մեզ…

Բոլորի համար շատ գրավիչ է և շատ տեսանելի։ Մեծ հայտնագործություն չենք արել, բայց երբ այն, ինչ կա իրականում, դնում ես սեղանին ու պատկերավոր ներկայացնում ես այդ հնարավորությունները, հասկանում ենք, թե որքան կարևոր է այս 43 կիլոմետրը և Սյունիքը։ Մեր նպատակը հետևյալն է՝ ամենամոտ ժամանակում ստորագրել այդ խաղաղության համաձայնագիրը»,- ասել է Խաչատուրյանը։

Կարդացեք նաև

168TVեթերում Հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու, «Վալլեքս» խմբի ընկերությունների ավագ փոխնախագահ Վարդան Արամյանից հետաքրքրվեցինք՝ կա՞ արդյոք որևէ լուրջ տնտեսագիտական հաշվարկ, թե Վահագն Խաչատուրյանի ասած Սյունիքի դարպասները բացելու դեպքում Հայաստանը տնտեսական ի՞նչ օգուտներ կստանա։

 Ի պատասխան՝ Վարդան Արամյանը նշեց. «Չկա որևէ տնտեսական վերլուծություն։ Տրանսպորտային ուղին Ադրբեջանի և Թուրքիայի համար է կրճատվում. իսկ թե դա ինչ է նշանակում, հասկանալու համար պետք չէ լինել գուրու։ Ադրբեջանի և Թուրքիայի ծախսերը կրճատվում են, իսկ թե դա ի՞նչ է տալու Հայաստանին, ես չգիտեմ։ Փոխադարձություն ես չեմ տեսնում։ Հայաստանից գնացող տրանսպորտը կարողանալո՞ւ է արդյոք Ադրբեջանի տարածքով հանգիստ հասնել Ռուսաստան, իհա՛րկե ոչ։ Թուրքիայի հետ սահմանը բացվելո՞ւ է, ո՛չ։ Հայաստանի շահը ո՞րն է, ես, դա չեմ տեսնում, կներեք»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս