
Վրաստանի Ազգային բանկը կանխատեսել է 7,4 տոկոս տնտեսական աճ

Վրաստանի ազգային բանկը 2025 թվականի տնտեսական աճի կանխատեսումը հասցրել է մինչև 7.4 տոկոս: Մինչ այդ կանխատեսված էր 6.7 տոկոս տնտեսական աճ: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Համապատասխանաբար, թարմացված կանխատեսման համաձայն՝ Ազգային բանկը սպասում է ավելի բարձր աճի, քան Վրաստանի կառավարությունը, քանի որ 2025 թվականի բյուջեն հիմնված է 6 տոկոս տնտեսական աճի վրա։
Ազգային բանկը նշել է, որ հունվար-մայիս ամիսներին գրանցված 8.8 տոկոս տնտեսական աճը հաշվի առնելով՝ երկրում այս տարի սպասվում է ավելի բարձր աճ, քան մինչ այդ կանխատեսվում էր։