Բաժիններ՝

Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Գեղամ Հովսեփյանին պատկանող հացի արտադրամասում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են սննդամթերքի անվտանգության տեխնիկական կանոնակարգով սահմանված մի շարք խախտումներ (Արարատի մարզ, գ. Նոր Խարբերդ):

Մասնավորապես՝

– արտադրական շինությունների նախագծումը և կառուցվածքը չեն ապահովել հոսքայնության, օդափոխության, մաքրման պահանջները,

– շինության պատերի, առաստաղների, հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրացիկ, լվացվող և արտահանող նոյութերից,

– արտադրությունը ապահովված չի եղել տաք և սառը ջրով, ձեռքերը լվանալու համար նախատեսված սարքերով,

– սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումները և մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծող ու ախտահանվող նյութերից,

– սահմանված չեն եղել միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունները,

– թափոնների կառավարման գործընթացները կազմակերպված չեն եղել ըստ պահանջների,

– չի եղել հանդերձարան անձնակազմի համար։

Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031