
«Զանգեզուրի միջանցքը ոչ միայն Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային, այլև տարածաշրջանի մյուս երկրներին է օգուտ ապահովելու». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջե Թայիփ Էրդողանը չճանաչված ՀԿԹՀ կատարած այցից վերադառնալիս ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին, որի ընթացքում անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»:
«Զանգեզուրի միջանցքը ոչ միայն Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային, այլև տարածաշրջանի մյուս երկրներին է օգուտ ապահովելու։ Մենք այս գիծը դիտում ենք որպես ծայրաստիճան կարևոր հարց նաև աշխարհատնտեսական մասշտաբի առումով։ Հիրավի, այս գիծը միմյանց է կապելու նաև մեր տարածաշրջանից դուրս գտնվող աշխարհագրական տարածքները և ակտիվացնելու է առևտուրը։ Մեր հիմնական ակնկալիքն է, որ այս գիծը դառնա ոչ թե տարաձայնության աղբյուր, այլ համաձայնության խորհրդանշան։
Այդպիսով տարածաշրջանը դառնալու է բարեկեցության տարածք, որտեղ հաղթանակել է համագործակցությունը։ Հավատում եմ, որ որպես տարածաշրջանի երկրներ կարող ենք այս հարցը լուծել համաձայնությամբ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեծ կարևորություն է տալիս Զանգեզուրին։ Ցանկանում է պահ առաջ գիծը պատրաստել, այն օգտագործել և՛ Ադրբեջանի համար, և՛ տարածաշրջանի համար։ Հավատում եմ, որ դա միասին լուծելու ենք»։