Ադրբեջանցի լրագրողին սպառնացել են սպանել Թուրքիայում
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մայիսի 10-ին սպառնացել են սպանել «Ազադլըղ» ռադիոկայանի՝ Նախիջևանի ինքնավար հանրապետության գծով լրագրող Յաֆեզ Քերեմօղլուին, ով այդ ժամանակ գտնվել է Թուրքիայում:
Այս մասին Քերեմօղլուն գրել է Facebook-ի իր էջում: Լրագրողի խոսքերով՝ նա ռեպորտաժ է պատրաստել Ստամբուլում բնակվող նախիջևանցիների մասին և զգացել է, որ իրեն հետևել են: Նա գրել է, որ ավելի ուշ պարզվել է, որ իրեն հետևել է Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարություն աշխատակիցը՝ «Շահին» մականվամբ:
Լրագրողը հայտնել է, որ Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցը մի խումբ մարդկանց հետ ներխուժել է իր բնակարան և պահանջել է հանձնել տեսագրությունը՝ սպառնալով սպանել: