Բաժիններ՝

Հնդկաստանում աստվածների մասին կնկարահանեն 5000 սերիայից բաղկացած ֆիլմ

Հնդկական The Indian Express թերթի փոխանցմամբ՝ Հնդկաստանում մոտ ժամանակներս կմեկնարկի 5000 սերիայից բաղկացած ֆիլմի նկարահանումը՝ նվիրված Ռամա արքայի կյանքին, ով հինդուիզմում մարմնավորում է գերագույն աստված Վիշնուին:

Սերիալը թողարկվելու է 2014 թվականի աշնանը, երբ Հնդկաստանում կնշվի հինդուիստական գլխավոր տոնը՝ Դիվալին, որը հայտնի է որպես Կրակների փառատոն:
Ներկայումս նկարահանող խումբը շրջում է երկրով մեկ՝ հետազոտելով Ռամայի կենսագրության և նրա մասին լեգենդների հայտնի մանրամասները:

Տեղեկատվության հավաքումից հետո Իրանի արևմուտքում գտնվող Տհանե քաղաքի մոտ կմեկնարկեն նկարահանման աշխատանքները: Ռամայի կյանքը մանրամասն նկարագրված է հին հնդկական «Ռամայանա» էպոսում: Դրանում նշված է, որ Վիշնուն վերածվում է մարդու՝ ոչնչացնելու համար աստվածներին գերեվարած սատանային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս