Իրանում ուսանողներն ու դասախոսները նախագահական ընտրությունների ժամանակ կդառնան դիտորդներ
Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում մոտ 25.000 ուսանող և դասախոս առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ համագործակցելու են ՆԳՆ-ի ու Վերահսկիչ խորհրդի հետ:
Իրանի գիտության, հետազոտությունների ու տեխնոլոգիաների փոխանախարար Գոլամռեզա Խաջեխսարվին հայտարարել է, որ ուսանողներն ու դասախոսները ընտրական գործընթացում ներգրավվելու են որպես դիտորդներ: Իրանի ՆԳՆ-ը հաստատում ստացած նախագահի թեկնածուների անունները հրապարակելու է մայիսի 22-23-ին:
Իրանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 14-ին: