Բաժիններ՝

Ռեյհանլըի պայթյուններն իրականացնողներին վճարվել է 72.000 դոլար

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ թուրք իրավապահները պարզել են, որ ոչ վաղ անցյալում երկրի հարավ-արևելյան հատվածում գտնվող Ռեյհանլը քաղաքում ահաբեկչություն իրականացնողներին վճարվել է 130.000 թուրքական լիրա (մոտ 72.000 դոլար):

Հետաքննությունը նաև պարզել է, որ ահաբեկիչները սկզբնական շրջանում ցանկացել են պայթյուն կազմակերպել Անկարայի կենտրոնում գտնվող աշխույժ փողոցներից մեկում, սակայն այնտեղ պայթուցիկ հասցնելու բարդության պատճառով որոշել են պայթյուններ կազմակերպել Սիրիայի սահմանի մոտ:

Ռեյհանլըիի պայթյունների գործով ձերբակալվել է 17 մարդ, որոնց նկատմամբ դեռ մեղադրանք չի ներկայացվել: Ռեյհանլըի պայթյունների հետևանքով զոհվել է 51 մարդ, որոնցից 36-ը տեղաբնակներ են, իսկ մնացյալը՝ Թուրքիայում ապաստան գտած սիրիացի փախստականներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս