Բաժիններ՝

Հայաստանում 15,1 տոկոսով աճել է ամուսնալուծությունների թիվը

Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ Հայաստանում ամուսնալուծությունների թիվն աճել է 15,1%-ով: Այսպես, 2013-ի առաջին եռամսյակի ընթացքում (հունվար-մարտ) քաղաքացիական կացության ակտերի մարմիններում գրանցվել է ամուսնության 4591 և ամուսնալուծության 897 դեպք: Նախորդ տարվա ընթացքում գրանցվել է ամուսնության՝ 4668, իսկ ամուսնալուծության՝ 779 դեպք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կոյումջյանը:

«Եթե 2011-ին 15-ից բարձր տղամարդկանցից 30,6%-ը երբևէ ամուսնացած չի եղել, ապա 2011-ին՝ 32,6%-ը: Ավելացել է այրիացած տղամարդկանց մասնաբաժինը՝ 3,2% են կազմել տղամարդիկ և ամուսնալուծված տղամարդկանց թիվը 2011-ին 1,2%  է կազմել՝ 2001-ի 1,8%-ի համեմատ: Փոփոխություններ արձանագրվել են նաև կանանց ամուսնական կարգավիճակում: Եթե 2001-ին երբևէ ամուսնացած չեն եղել 15 և բարձր տարիքի կանանց 22,7%-ը, 59,6%-ն ամուսնացած են եղել, ապա 2011-ին երբևէ չամուսնացած կանանց մասնաբաժինն ավելացել է 24,6%-ով»,- ասաց նա:

Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ շատ մարդիկ չեն հասկանում՝ ինչո՞ւ են ամուսնանում:  Նրա խոսքով՝ այժմ մարդիկ հաճախ են դիմում հոգևորականների՝ իրենց բաժանելու կամ խնդիրները հարթելու համար. «Այսօրվա ընտանեկան խնդիրների հիմքում մեծ մասամբ սոցիալական խնդիրներն են ընկած»: Հոգեբան Աննա Բադալյանն էլ ասաց, որ լինում են նաև դեպքեր, երբ ամուսնալուծությունների պատճառ են դառնում նաև զույգերի ծնողները: «Հիմնական պատճառն այն է, որ մեր ծնողները շատ հաճախ չեն հասկանում, որ, երբ իրենց զավակներն ամուսնանում են, պետք է իրենց ազատ թողնեն»,- ասաց քահանան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս