Ալլահշուքյուր Փաշազադեն Իրանում կքննարկի ձերբակալված ադրբեջանցիների հարցը
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հստակեցվել է Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի իրանական այցի ժամկետը:
Փաշազադեն Թեհրան կայցելի մայիսի 18-ին: Այցը տեղի է ունենում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի համապատասխան հրավերի հիման վրա: Փաշազադեն Իրանում հանդիպումներ է ունենալու հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի և պաշտոնատար այլ անձանց հետ:
Ակնկալվում է, որ իր իրանական այցի ընթացքում Փաշազադեն քննարկելու է Թավրիզում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիներ Խալիդա Խալիդին և նրա վարորդ Շամխալ Հուսեյնովին ազատ արձակելու հարցը: