Բաժիններ՝

Սկանդալ «Ալաշկերտ»-ի մասնակցությամբ խաղի շուրջ. ՈւԵՖԱ-ն որակազրկել է չեռնոգորական ակումբին

ՈւԵՖԱ-ն 10 տարով եվրոպական մրցաշարերից հեռացրել է Չեռնոգորիայի «Արսենալ Տիվատ» ակումբին պայմանավորված խաղերի կապակցությամբ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Ըստ աղբյուրի՝ խախտումները տեղի են ունեցել 2023/24 մրցաշրջանի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում, որտեղ «Արսենալը» մրցել էր «Ալաշկերտի» հետ: Հայաստանում կայացած առաջին խաղն ավարտվել է 1:1 հաշվով ոչ-ոքի, իսկ Չեռնոգորիայում կայացած պատասխան հանդիպման ժամանակ «Արսենալը» պարտվել է 1:6 հաշվով՝ ավելացված ժամանակում բաց թողնելով երկու գոլ:

ՈւԵՖԱ-ն չի ներկայացրել խաղերի արժանահավատության խախտման մանրամասները կամ հնարավոր խաղադրույքային գործարքների մասին տեղեկություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031