Էլմար Մամեդյարովը մայիսի 20-ին կմեկնի Ռուսաստան
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մայիսի 14-ին Ռուսաստանի ԱԳՆ-ում տեղի է ունեցել Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի հանդիպումը:
Վերջջինս Մոսկվայում մասնակցել է ռուս-ադրբեջանական համատեղ սահմանազատիչ հանձնաժողովի առաջին նիստին: Ռուսաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հանդիպման ժամանակ կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ օրակարգում գտնվող հարցերի շուրջ:
Փոխարտգործնախարարները քննարկել են նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի առաջիկա ռուսական այցը: Նշվում է, որ Մամեդյարովը պաշտոնական այցով Ռուսաստան է ժամանելու մայիսի 20-21-ին: Կարասինն ու Խալաֆովը քննարկել են նաև հետագա շփումների գրաֆիկն ու տարբեր մակարդակով միջոցառումների անցկացման հարցը: