Պայթեցվել է Իրաքից Թուրքիա եկող նավթամուղը
Իրաքյան Aswat Iraq թերթի փոխանցմամբ՝ Իրաքում պայթեցվել է «Քիրքուք-Յումուրթալըք» (Ջեյհան) նավթամուղը, որով իրաքյան նավթը հոսում է Թուրքիա: Պայթյունի հետևանքով դադարեցվել է խողովակաշարով նավթի մատակարարումը:
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել գիշերը, Իրաքի Սալահադդին նահանգում: Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառ է հանդիսացել ահաբեկչությունը: Պայթյունը վնաս է պատճառել խողովակաշարին, արդեն իսկ սկսվել են խողովակաշարի տեխնիկական զննման ու վերանորոգման աշխատանքները:
Դեռ հայտնի չէ, թե երբ կվերականգնվի խողովակաշարով նավթի մատակարարումը: