Դավիթ Համբարձումյանն անառարկելի հեղինակություն է, հարազատներս իրեն են ընտրել, ոչ թե ՔՊ-ին. Աղազարյան

Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանն անդրադարձել է իմպիչմենտի գործընթացով «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից առաջարկված վարչապետի թեկնածու, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին՝ պատասխանելով հարցին՝ արդյոք նա հեղինակություն վայելո՞ւմ է, նրա շուրջ կա՞ կոնսենսուս:

«Այն շրջապատում, որ ես իրեն ճանաչում եմ, ինքն անառարկելի հեղինակություն է այդ շրջապատում: Ինքը հանրապետության մասշտաբի քաղաքական գործիչ կամ դեմք չի, բայց իր շրջապատում… Ընտրությունների ժամանակ ես իմ հարազատներին չկարողացա համոզել, որ իրենց ձայնը տան ՔՊ-ին, որովհետև Դավիթին շատ սիրում ու հարգում էին»,- ասաց նա:

Հարցին՝ եթե Միքայել Սրբազանի թեկնածությունը չհաջողվի ստանալ, Դավիթ Համբարձումյանի թեկնածությանը կողմ կքվեարկե՞ք, Հովիկ Աղազարյանը պատասխանեց․

«Բոլոր դեպքերում պետք է հուսանք, որ Կաթողիկոսը կտա այդ թույլտվությունը, եթե ոչ, ապա այն հանգամանքը, որ տեղի ունեցավ Միքայել Սրբազանի շուրջ համախմբման իմաստով, հույս է ներշնչում, որ ճանապարհ կամ լուծում կգտնի՝ միգուցե Դավիթ Համբարձումյանի դեմքով»։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս