Նախկինում 5 անգամ դատապարտված կինը կրկին բերման է ենթարկվել
Մայիսի 12-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, 1970 թ. ծնված, նախկինում 5 անգամ դատապարտված Հերմինե Զ.-ն Սվաճյան փողոցում գործող հագուստի տոնավաճառի մի տաղավարից գողացել է աշխատակցուհու դրամապանակը, որի մեջ եղել է ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և փաստաթղթեր:
Ժամը 19.30-ին Հերմինե Զ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Գողացված գումարը հետ է վերադարձվել տուժողին:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողացված փաստաթղթերը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: