Իրանն ու Սաուդյան Արաբիան քննարկել են երկկողմանի հարաբերությունների հարցը

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հանդիպել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար, արքայազն Սաուդ ալ-Ֆայսալի հետ:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերություններ և տարածաշրջանային հարցեր: Սալեհին Սաուդյան Արաբիա է մեկնել երեկ՝ մասնակցելու համար Ջիդդա քաղաքում Իսլամական համագործակցության կազմակերպության նիստին, որի գլխավոր թեման եղել է Մալիի հարցը:

Սալեհին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է օգնել Մալիում խաղաղության ու կայունության վերադարձման գործընթացին: Սաուդյան Արաբիա մեկնելուց առաջ էլ Սալեհին Թեհրանում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է միջնորդի դերում հանդես գալ Սիրիայի կառավարության ու ընդդիմության միջև:

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։