Բաժիններ՝

Թուրքիան մոտ ժամանակներս Ադրբեջանին կհատկացնի հրթիռային համակարգեր

Military-informant-ի փոխանցմամբ՝ թուրքական Roketsan ընկերությունը մոտ ժամանակներս սկսելու է Ադրբեջանի զինված ուժերին հատկացնել հրթիռային համազարկի համակարգեր:

Roketsan-ի հետ կնքված պայմանագրով նախատեսվում է Ադրբեջանին հատկացնել 300 միլիմետր տրամաչափի Т-300 Qasirqa և 122 միլիմետր տրամաչափ Т-122 Sakarya (КАМАЗ-63502-ի վրա) հրթիռային համազարկի համակարգեր:

Т-122 Sakarya ռեակտիվ համակարգը նախատեսված է օրվա յուրաքանչյուր ժամին և ամեն տիպի եղանակային պայմանների դեպքում թշնամու կենդանի ուժի, ռազմական տեխնիկայի, ամրությունների, հրամանատարական կետերի, վարչական ու բնակելի կետերի ոչնչացման համար:

Т-300 Qasirqa-ն էլ նախատեսված է ավելի քան 100 կիլոմետր հեռավորության վրա ընկած թիրախների ոչնչացման համար: Այս համակարգից օգտվում են Թուրքիայի զինված ուժերը: Т-300 Qasirqa-ն ունի կրակի ղեկավարման ավտոմատ համակարգ:

244 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիրը, որով նախատեսվում է այդ հրթիռային համակարգերի մատակարարում, ստորագրվել է դեռևս 2010 թվականին:

k2sfs 05ab39ade49a07ff53409b823af19b7b

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս