Ինչպես կվերականգնվի ՔԿ-ից գողացված և չհայտնաբերված 11.200 դոլարը. մանրամասներ
ՀՀ քննչական կոմիտեի շենքից 590 հազար դոլար գողանալու մեջ կասկածվող անձանց հարազատները պատրաստակամություն են հայտնել վերականգնել դեռ չհայտնաբերված 11.200 դոլար գումարը, որպեսզի նրանց պատկանող գույքի վրա արգելք չդրվի։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։
«Եթե գումարի վերականգնում չլինի, ապա պատճառված վնասը ամբողջությամբ հնարավոր է վերականգնել մեղադրյալների անշարժ և շարժական գույքերի վրա արգելանքներ կիրառելու միջոցով»,- ասաց նա։
Լրագրողի հարցին, թե ինչու էր, այդ խոշոր չափի գումարը մնացել քննչական կոմիտեում, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը պատասխանեց, որ այս տարվա ապրիլին վարչության պետը գրություն էր հասցեագրել Կենտրոնական բանկին` գումարը ի պահ հանձնելու համար, բայց ԿԲ–ն հրաժարվել էր։
Իսկ թե ինչու էր ԿԲ-ն հրաժարվել, ըստ նրա, կպարզի քննությունը։



