Բաժիններ՝

Սպասումների շեմի նվազեցումը բարձրացնում է երջանկության մակարդակը

Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները հայտնաբերել են, որ երջանկության զգացումը կախված չէ նրանից, թե որքան լավ են ընթանում գործերը:

Մենք մեզ երջանիկ ենք զգում, երբ ամեն ինչ ընթանում է ավելի լավ, քան մենք սպասում էինք: Այսպիսով, սպասումների շեմը նվազեցնելը կարող է դառնալ դեպի երջանկություն տանող բանալին, գրում է The Telegraph-ը:

Հետազոտությանը մասնակցել են 26 կամավորներ: Նրանք խաղում էին մոլեխաղ: Մասնակիցները կարող էին հետևել երկու ռազմավարությունների:

Առաջին ռազմավարությունն էր կրել ամեն խաղում 40 պենս, իսկ երկրորդը՝ ունենալ 90 պենս կրելու հնարավորություն կամ ոչինչ:

Կարդացեք նաև

Գիտնականները պարզել են, որ փողի կուտակումը մարդկանց երջանիկ չէր դարձնում: Երջանկությունն առաջանում էր մեծ գումար հաղթելու գայթակղությունից, հատկապես երբ մարդիկ հաղթում էին այն ժամանակ, երբ դա չէին սպասում:

Սակայն հետազոտողները հայտնաբերել են, որ դրական սպասումները երջանկության մակարդակը բարձրացնում են մինչ այն պահը, երբ պլաններն արդեն իրականություն են դառնում:

«Եթե մենք պատրաստվում ենք հանդիպել մեր ընկերոջ հետ մեր սիրելի ռեստորանում, ապա, դրական սպասումները բարձրացնում են մեր երջանկության զգացումը» – ասում է հետազոտող Ռոբ Ռուտլեջը: Ընդ որում, եթե սպասումները չափազանց մեծ են, ապա մարդը հեշտությամբ կարող է իրեն դժբախտ զգալ, երբ դրանք չեն արդարանում:

Տեսանյութեր

Լրահոս