Բաժիններ՝

Կանանց ֆուտբոլի ազգային ընտրանին ավարտեց ելույթներն Ազգերի լիգայում

ՈւԵՖԱ կանանց Ազգերի լիգայի վերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվել  էր Լիխտենշտեյնի ընտրանուն:

Առաջին խաղակեսն ընթացավ հավասար պայքարում, թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում:

Երկրորդ խաղակեսում թիմերը ևս մեկական գնդակ փոխանակեցին՝ հանդիպումն ավարտելով 2:2 հաշվով: ՈւԵՖԱ կանանց Ազգերի լիգայի խաղարկությունում կանանց Հայաստանի ազգային հավաքականը 6 միավորով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: Վաստակելով 16 միավոր՝ խմբում առաջին տեղը զբաղեցրեց Լյուքսեմբուրգը, երկրորդ տեղում 10 միավորով Ղազախստանի ընտրանին է: 1 միավորով խմբում վերջին հորիզոնականը զբաղեցրեց Լիխտենշտեյնը:  

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30