ՀՀՇ-ի «գեղի կլուբը» և գյուղացի վարսավիր Միշոն (տեսանյութ)

Այսօր` Շուշիի ազատագրման օրը, հրավիրված մամլո ասուլիսում Սասուն ջոկատի հրամանատար, ՀԱԿ դաշինքի նախկին անդամ Սասուն Միքայելյանն անդրադարձավ տարբեր հարցերի` խոսելով թե´ Շուշիի ազատագրման, թե´ ներքաղաքական իրավիճակի մասին:

Ս.Միքայելյանին հարց ուղղեցին անգամ այն մասին, թե ի՞նչ կարծիք ունի իր երբեմնի քաղաքական առաջնորդ` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն արտահայտության մասին (ՀՀՇ վերջին համագումարում), թե ՀՀՇ-ն Վանո Սիրադեղյանի հեռանալուց հետո` մինչև 2007 թ. եղել է «գեղի կլուբ»:

«Ես ՀՀՇ-ական չեմ եղել, բայց դե հիմա «գյուղի կլուբից» ի՞նչ փոխվեց, անո՞ւնը»,- ի պատասխան ասաց Ս.Միքայելյանը և ցանկացավ որպես համեմատություն մի օրինակ բերել, սակայն կարծես մի փոքր երկմտեց` խնդրելով անջատել ձայնագրիչները: Բայց հետո ասաց. «Լավ, ասեմ…», և բավական նկարազարդ կերպով պատմեց մի ուշագրավ դեպք` իր համագյուղացու մասին, ով եղել է վարսավիր` Միշիկ անունով:

Պատմության խորհուրդը հետևյալն է. գյուղացի Միշոն` քաղաքակիրթ տեսքով` կոստյումով և փողկապով, մի անգամ որոշում է Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքից  մեկնել Բարնաուլ, երբ նրան է մոտենում մի բեռնակիր` խնդրելով օգնել բեռնաթափելու իր բեռը:

Կարդացեք նաև

«Արա, ասի` էս շատ գիտի՞, որ ես վարսավիր Միշոն եմ,- ժպտալով գյուղացի Միշիկի բառերը մեջբերեց Սասուն Միքայելյանը,- Հիմա ի՞նչ, շորերը փոխեցի՞ն էդ կուսակցության, ի՞նչ փոխվեց»:

Հիշեցնենք, որ վերոհիշյալ արտահայտությունը Լևոն Տեր-Պետրոսյանն արել էր Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության վերջին համագումարում, որտեղ որոշում կայացվեց կուսակցությունը վերանվանել Հայ ազգային կոնգրես:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս