
Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարը չի կարող որոշել, թե ով պետք է լինի Ամենայն Հայոց կաթողիկոս. Արամ Աբրահամյան

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր, հրապարակախոս Արամ Աբրահամյանը գրում է; «Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարը չի կարող որոշել, թե ով պետք է լինի Ամենայն Հայոց կաթողիկոս: (Փաշինյանն ասում է, որ այստեղ «Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա», բայց, ասելով «Հայաստանի Հանրապետությունը», նա, բնականաբար, նկատի ունի ինքն իրեն):
Գործադիրի ղեկավարը չպիտի որոշի, թե որ հոգեւորականը պետք է շարունակի իր ծառայությունը, իսկ որը՝ կարգալուծվի: Նա չի կարող բարեվարքության կանոններ սահմանել հոգեւորականների համար եւ այդ հարցում «դատավճիռներ» կայացնել: Եվ ինչի՞ հիման վրա են լինելու այդ դատավճիռները: Գուցե ԱԱԾ-ն «ժուչոկներ» դնի հոգեւորականների ննջարաններում: Հղումը մեկնաբանության մեջ»: