Աժ նախագահը` վերջին զանգի համար գումար խնդրող կնոջը. Ի՞նչ անենք՝ գանք զանգը տա՞նք (տեսանյութ)
Երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին մոտեցավ մի կին ու խնդրեց իր դստեր վերջին զանգի համար գումար հատկացնել:
Ընդհատելով կնոջ խոսքը, թե` «աղջկաս վերջին զանգն է…», Հովիկ Աբրահամյանն ասաց «Ի՞նչ անենք՝ գանք զանգը տա՞նք»:
Կինը խնդրեց օգնել իրեն, «նվեր անել» իրենց` աղջկա վերջին զանգի համար գումար տալ: Հովիկ Աբրահամյանը կնոջն ասաց. «Վաղը արի` կկարգավորենք»:
Մանրամասները 168.am-ի տեսանյութում: