Նարե, Դավիթ, Միլենա, Նարեկ… ո՞ր անուններն են ավելի հաճախ տրվել նորածիններին
Նախորդ տարի աղջիկներին ամենաշատը տվել են Նարե, տղաներին՝ Դավիթ անունը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալներով՝ 2012-ին ծնվել է 19737 աղջիկ. նրանցից 967-ին անվանել են Նարե, 852-ին Միլենա, 772-ին՝ Մարի, 729-ին՝ Մանե, 591-ին՝ Անի:
Ազջիկների շրջանում ամենատարածված անունների թվին են դասվում Անահիտը (575), Էլենը (543), Աննան (474), Մարիամը (442), Մարիան (410): 2012-ին աղջիկներին շատ են տվել նաև հետևյալ անունները՝ Մերի 391, Անգելինա 377, Գայանե 345, Եվա 299, Լիլիթ 294, Սուսաննա 288, Սոնա 275, Հասմիկ 258, Վիկտորյա 249, Գոհար 237, Նատալի 197, Կարինե 191, Յանա 181, Սոֆի 175, Կարինա 156, Ռուզաննա 155, Լուսինե 152, Արևիկ 145, Լիանա 140, Անուշ 139:
Նախորդ տարի ծնված 22743 տղաներից 1313-ին անվանել են Դավիթ, 1144-ին՝ Նարեկ, 808-ին՝ Գոռ, 673-ին՝ Հայկ, 600-ին՝ Ալեքս, 599-ին՝ Էրիկ, 541-ին՝ Տիգրան, 529-ին՝ Արման, 490-ին՝ Սամվել, 451-ին Արթուր: Ալեն անունը նախորդ տարի ստացել է 440, Արմենը՝ 428, Արամը՝ 414, Աշոտը՝ 401, Արենը՝ 348, Գևորգը՝ 343, Արեգը՝ 328, Սարգիսը՝ 322, Վահեն և Գագիկը՝ 302, Արսենը՝ 300, Հովհաննեսը՝ 283, Լևոնը՝ 282, Արտյոմը՝ 270, Կարենը՝ 263, Միքայելը՝ 231, Ռոբերտը՝ 205, Վարդանը՝ 181, Մհերը՝ 177, Հարությունը՝ 172 երեխա: Տղաներին շատ են տվել նաև լեքսանդր, Էդուարդ, Անդրանիկ, Համլետ, Ռաֆայել, Մանվել, Ռուբեն, Սերգեյ անունները: