PKK-ն Թուրքիան լքելուց առաջ նոր նախապայման է առաջ քաշել
Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ վաղը մեկնարկելու է երկրի տարածքից «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների լքելու գործընթացը՝ համաձայն ապրիլի 25-ին PKK-ի առաջնորդներից Մուրադ Քարայըլանի արած հայտարարության:
PKK-ի առաջին խմբերը Թուրքիան կլքեն մեկ շաբաթվա ընթացքում: Սակայն Թուրքիայից PKK-ի հեռանալու գործընթացի սկսվելուց մեկ օր առաջ PKK-ն ներկայացրել է նոր նախապայման:
PKK-ն ցանկություն է հայտնել, որ պետությունը դադարեցնի իր իսկ բնորոշմամբ Հյուսիսային (թուրքական) Քրդստանում արագություն հավաքող պահակակետերի ու արգելափակոցների կառուցումը, ինչը նա որակել է որպես «սադրիչ և խոչընդոտող գործողություն»:
PKK-ն նաև ցանկություն է հայտնել, որ Թուրքիան լքելու գործընթացի ժամանակ դադարեցվեն անօդաչու թռչող սարքերի հետախուզական թռիչքները և զորաշարժերը: