ԱՄՆ-ը շահագրգռված է Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմամբ. Մորնինգսթար

Ադրբեջանական 1news.az լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը շահագրգռված է Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը.

«ԵԱՀԿ Մինսկի խումբը նախկինի նման շարունակում է իր գործունեությոնը: Ես կարծում եմ, որ մենք ականատես կդառնանք նրա գործունեության աշխուժացմանը: ԱՄՆ պետքարտուղարը մեծապես հետաքրքրվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակով: Հուսով եմ, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեղի կունենա շուտով»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031