Բաժիններ՝

Թուրքիան պլանավորել է ատոմակայանների կառուցմամբ վերածվել էլեկտրաէներգիա արտահանողի

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան միջին հեռանկարում կարող է Մերձավոր Արևելքում վերածվել էլեկտրաէներգիայի զուտ արտահանողի.

«Մինչև 2030 թվականն աշխարհում պլանավորված է կառուցել 164 նոր ատոմակայան: 15 երկրում ատոմային էներգիայի մասնաբաժինը կազմում է ավելի քան 20 տոկոս: Մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակ) Թուրքիայում այդ ցուցանիշը կազմելու է 17 տոկոս:

Ատոմային էներգիա ունեցող 30 երկրից 7-ը հանդիսանում է էլեկտրաէներգիայի զուտ արտահանող: Թուրքիան իր տարածաշրջանում վերածվում է էլեկտրաէներգիա արտահանողի: Ընդհանուր առմամբ, Թուրքիան պլանավորել է ներկա փուլում կառուցել երեք ատոմակայան:

Մեր երկրորդ ատոմակայանի կառուցման մեջ Ճապոնիայի մասնաբաժինը չի գերազանցի 51 տոկոսը, մնացյալ 49 տոկոսը պատկանելու է Թուրքիային: Ֆրանսիան որոշակի բաժին կստանա ճապոնական փաթեթից: Իսկ թուրքական Turkish Electricity Generation Corporation (EÜAŞ) բաժինը «Ա» պլանով կազմելու է 49 տոկոս, իսկ «Բ» պլանով՝ 25 տոկոս»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս