Բաժիններ՝

Թուրքիան մտադիր է սկսել Black Hawk ուղղաթիռի զանգվածային արտադրություն

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան մտադիր է սկսել բազմաֆունկցիոնալ Sikorsky UH-60 Black Hawk ուղղաթիռի զանգվածային արտադրություն, որն ավելի վաղ արտադրվել է ԱՄՆ-ում:

Ուղղաթիռի արտադրությունն իրականացնելու է թուրքական TAI ընկերությունը, գործընթացը վերահսկելու է Թուրքիայի ՊՆ-ին կից Պաշտպանական արդյունաբերության քարտուղարությունը: Black Hawk ուղղաթիռի արտադրման ծրագիրը Թուրքիայում մշակվում է 2011 թվականից:

Ուղղաթիռների արտադրման բյուջեն գնահատվում է 3.5 միլիարդ դոլար: Black Hawk ուղղաթիռը նախատեսված է երկու հոգանոց անձնակազմի համար և տեղավորում է մինչև 17 ուղևոր կամ 11 զինծառայող՝ իրենց հանդերձանքով: Black Hawk ուղղաթիռն ունակ է զարգացնել մինչև 361 կմ/ժամ արագություն և հաղթահարել մինչև 463 կիլոմետր տարածություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս