Ծառուկյանը կորոշի. մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ԲՀԿ-ում դեռ շոկի մեջ են ավագաևու ընտրություններում ստացած արդյունքներից։ «Տեղամաս առ տեղամաս բոլոր ցուցակները դրված են շեֆի առջև. թող նայի, թող տեսնի, թե ինչու են մեր կուսակցականներն այդպես քվեարկել։ Տեղամաս ունենք՝ չորս հարյուր անդամ ունենք, հարյուր ձայն չենք ստացել, ի՞նչն է դրա պատճառը, պե՞տք է իմանանք, թե՞ չէ, պե՞տք է մաքրենք էս կուսակցությունը, թե՞ չէ»,- ասաց մեզ հետ զրուցող, գիշերը չքնած, հոգնած ԲՀԿ– ականը։
Կվերցնե՞ք մանդատները։ «Դա ոչինչ չի փոխի, իսկ ինչո՞ւ չպտի վերցնենք. Ծառուկյանը կորոշի, կարծում եմ՝ կվերցնենք»։ ճի՞շտ է, որ Ծառուկյանն ընդհանրապես փող չի բաժանել, էդ «լուծը» դրված է եղել համամասնական ցուցակում գտնվող շտաբի պետ Աբրահամ Մանուկյանի և Գուրգեն Արսենյանի վրա. ինքը չի խառնվել։
«Ոչ, ճիշտ չէ, ինքը ո՞նց կարող էր չխառնվել»։ Բա ինչո՞ւ այդպես եղավ։ «Որովհետև չի կարելի լինել կեսիշխանու թյուն, կեսընդդիմություն, մեր ժողովուրդն իշխանություն սիրող է, նման դեպքում ձայնը տալիս է ռեալ իշխանությանը»։
Ուզում եք ասել՝ ՀՀԿ-ն չի՞ «նկարել» ընտրությունները։ «Չի նկարել, բայց փող է բաժանել»։ Ընտրությունների օրը, ժամը ութին մոտ, գնացի ձեր գլխավոր շտաբ, ոչ մի շարժ, ոչ մի մարդ, տպավորություն ստացա, թե սխալ տեղ եմ մտել, ասացին՝ ոչ մեկը չկա, փակ է, վաղն արի, մորքուր ջան, գուցե դա՞ էր պատճառը։ «Ոչ, բոլորս տեղերում, շտաբներում աշխատում էինք, գլխավոր շտաբում առանձնապես անելիք չունեինք»։ Անսպասելի՞ էին արդյունքները։ «Շատ»։ Ի՞նչ եք որոշելու։ «Որոշողը մենք չենք, Ծառուկյանն է, պտի սպասենք»։