Բաժիններ՝

Տիգրան Բարսեղյանը «Սլովան»-ի հետ դարձել է Սլովակիայի չեմպիոն

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ Տիգրան Բարսեղյանը ակումբի կազմում դարձել է Սլովակիայի չեմպիոն:

Սլովակիայի առաջնության հերթական տուրում Բարսեղյանի «Սլովան»-ը մրցել է «Ժիլինա»-ի դեմ և առավելության հասել 4:3 հաշվով:

Այդ հաղթանակից հետո «Սլովան»-ը դարձել է Սլովակիայի առաջնության այս մրցաշրջանի չեմպիոն:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը «Սլովան»-ի ավագի թևկապով է դուրս եկել խաղադաշտ:

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1218823

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս