
Պուտինը շնորհավորել է Ալիևին՝ մայիսի 9-ի առթիվ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Իլհամ Ալիևին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կառթիվ։
«Մեր երկրների քաղաքացիները, նշելով այս տարեդարձը, հարգանքի տուրք են մատուցում նրանց հիշատակին, ովքեր, չխնայելով ո՛չ ջանք, ո՛չ կյանք, մարտի դաշտում և թիկունքում մոտեցրին հաղթանակը նացիստական զավթիչների նկատմամբ»։
Վստահ եմ, որ այդ դժվարին տարիներին ամրապնդված բարեկամության և փոխօգնության փառահեղ ավանդույթները կշարունակեն ծառայել որպես հուսալի հիմք Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների զարգացման համար։
«Խնդրում եմ Ձեզ ադրբեջանական հողում ապրող բոլոր վետերաններին փոխանցել իմ անկեղծ երախտագիտությունը, սրտանց շնորհավորանքները, առողջության, բարգավաճման և երկարակեցության մաղթանքները», – ասվում է Պուտինի նամակում։