Թուրքիան փակել է իր երկինքն իսրայելական ինքնաթիռների համար և Նեթանյահուի՝ Ադրբեջան այցի համար օդային տարածքը բացելու մասին խոսք չկա․ Թուրքիայի ԱԳՆ
                                    Թուրքիան փակել է իր երկինքը իսրայելական ինքնաթիռների համար, և Բենիամին Նեթանյահուի՝ Ադրբեջան այցի համար օդային տարածքը բացելու մասին խոսք չկա։ Այս մասին նշել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օնջու Քեչելին՝ հերքելով այն պնդումները, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ինքնաթիռին թույլատրվել է թռիչք կատարել Թուրքիայի տարածքով։
«Այն պնդումները, որ Իսրայելի վարչապետի ինքնաթիռին թռիչքի թույլտվություն է տրվել, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Մենք այս ուղղությամբ որևէ հարցում չենք ստացել», – նշել է նա։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    