
«Այս միջադեպը ևս մեկ անգամ փաստում է, որ արևմտյան ժողովրդավար կողմնորոշմամբ հանդես եկող քաղաքական ուժերը կիլոմետրերով հեռու են իրենց գովերգած արժեքներից»

«Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը խորը մտահոգությամբ և վրդովմունքով արձագանքում է Նոր Նորքի թաղապետարանի շենքում տեղի ունեցած անթույլատրելի դեպքին, որի ընթացքում ակտիվիստ Արթուր Չախոյանը պետական աշխատողների կողմից խմբակային ծեծի է ենթարկվել ։ Համացանցում տարածված տեսանյութերում պարզ երևում է, որ բռնության գործադրմանն ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Նոր Նորքի թաղապետը։
«❗Մենք խստորեն դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում, հատկապես՝ պետական կառույցներում և պաշտոնատար անձանց մասնակցությամբ։ Պաշտոնյաների նման վարքագիծը ոչ միայն հակասում է ժողովրդավարական սկզբունքներին, այլև լուրջ սպառնալիք է քաղաքացու ազատ կամարտահայտման և արժանապատվության իրավունքին։
📢Այս միջադեպը ևս մեկ անգամ փաստում է, որ արևմտյան ժողովրդավար կողմնորոշմամբ հանդես եկող քաղաքական ուժերն ու նրանց ներկայացուցիչները գաղափար անգամ չունեն ժողովրդավարության մասին և կիլոմետրերով հեռու են իրենց գովերգած արժեքներից։
❗Պահանջում ենք անաչառ և լիարժեք քննություն, մեղավորների պատժում և պատասխանատու պաշտոնյաների անհապաղ հրաժարական։
❗Բռնությունը տեղ չունի մեր հասարակությունում։
Հասարակական վերահսկողությունն ու ժողովրդավարության ամրապնդումը սկսվում են այն պահից, երբ նման դեպքերը արժանանում են կոշտ արձագանքի և վճռական դատապարտման»,- ասված է հայտարարության մեջ։