Բաժիններ՝

Թրամփը երրորդ ժամկետով առաջադրվելու հնարավոր գործընթացը բարդ է որակել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Atlantic ամսագրին տված հարցազրույցում երրորդ նախագահական ժամկետի համար հիպոթետիկորեն առաջադրվելու գործընթացը բարդ է որակել։

Լրագրողներն ամերիկացի առաջնորդին հարցրել են՝ արդյոք նա հանձնարարել է Արդարադատության նախարարությանն ուսումնասիրել 2028 թվականի նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցության օրինականությունը։ Ինչպես նշում է պարբերականը, նա բացասական պատասխան է տվել, սակայն հետո, կարծես, չի բացառել նման շրջադարձի հնարավորությունը։ «Դա լուրջ բեկում կլիներ, այնպես չէ՞, -ասել է նա մտրելով՝ ծիծաղել։ -Դե, գուցե ես պարզապես փորձում եմ բեկում մտցնել»։ Թրամփը երկու անգամ նշել է, որ իր կողմնակիցները պարբերաբար կոչ են անում իրեն առաջադրվել նախագահի պաշտոնում երրորդ ժամկետով, բայց ի վերջո նշել է. «Ես դա չեմ մտադիր անելու։ Եվ կարծում եմ, որ դա անելը բավական դժվար է լինելու»։

Միաժամանակ, հանդեսն ընդգծել է, որ Trump Organization-ը «Trump 2028» գրությամբ գլխարկներ է վաճառում։

Պետության ղեկավարին հարցրել են՝ե արդյոք իր երկրորդ նախագահական ժամկետը տարբերվում է առաջինից։ Նա դրական պատասխան է տվել։ «Առաջին անգամ ես ստիպված էի զբաղվել երկու ՝ երկիրը կառավարելու և գոյատևելու խնդիրներով։ Տրամադրությանս տակ ունեի այդ բոլոր անազնիվ տղաներին,-ասել է նախագահը։ -Իսկ իմ երկրորդ ժամկետում ես կկառավարեմ երկիրն ու աշխարհը»։

Ըստ 1951 թվականին ընդունված Ամերիկայի Սահմանադրության 22-րդ փոփոխության՝ նույն անձը կարող է պետության ղեկավար ընտրվել ոչ ավելի, քան երկու անգամ։ Միացյալ Նահանգներում հաջորդ նախագահական ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս