Բաժիններ՝

Թրամփը Ռուսաստանի նկատմամբ կօգտագործի «մտրակի և քաղցրահացի» քաղաքականությունը. Մայք Ուոլց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կօգտագործի «և՛ մտրակը, և՛ քաղցրահացը»՝ Ռուսաստանին բանակցային սեղանի շուրջ բերելու համար, Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։

«Նա վճռականորեն է տրամադրված օգտագործելու և՛ մտրակը, և՛ քաղցրահացը՝ երկու կողմերին սեղանի շուրջ նստեցնելու, անուղղակի բանակցություններ վարելու, մեր քննարկած հարցերը քննարկելու, Եվրոպայի կողմից ղեկավարվող անվտանգության ճարտարապետությունը վերջնականապես կործանելու համար», – ասել է Ուոլցը։

Ըստ նրա, հնարավոր ուղիները, որոնց միջոցով ԱՄՆ-ն կարող է հարված հասցնել Մոսկվային, ներառում են բանկերի նկատմամբ պատժամիջոցները և նավթի ու գազի ոլորտում գործողությունները։

Ուոլցը հավելել է, որ վստահ է, որ Միացյալ Նահանգները Ուկրաինայի հետ համաձայնագիր կստորագրի օգտակար հանածոների արդյունահանման վերաբերյալ։

«Ուկրաինայի հետ գործարքը կավարտվի. բանակցողները հանգստյան օրերին քրտնաջան աշխատել են, – ասել է նա։- Նախագահը վճռական է դրան հասնելու համար»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930